DiscoverAybPod#69 | Հոգեբանը պիտի դերձակ լինի
#69 | Հոգեբանը պիտի դերձակ լինի

#69 | Հոգեբանը պիտի դերձակ լինի

Update: 2024-08-04
Share

Description

«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում քննարկել ենք հոգեբանի դերը հանրակրթական դպրոցում: Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի հոգեբան Իննա Խաչիյանը 1996 թվականից է աշխատում ուսումնական հաստատություններում, սակայն հանրակրթական դպրոցում հոգեբանի հաստիքը ներդրվել է շատ ավելի ուշ:

Դպրոցի հոգեբանի գործառույթները խիստ տարբերվում են այլ հոգեբանների աշխատանքից: Եթե մասնագետը աշխատասենյակում նստած սպասի, թե երբ են աշակերտներն իր մոտ գալու, որ պատմեն հույզերի, ձեռքբերումների ու անհաջողությունների մասին, բաց կթողնի ամենակարևորը: Դպրոցի հոգեբանը շրջում է անդադար, կազմակերպում տարբեր հանդիպումներ, ակտիվ համագործակցում ուսուցչական և ծնողական համայնքի հետ:

Ուսուցիչները չափազանց ծանրաբեռնված աշխատանքային ժամեր ունեն, հետևաբար հոգեբանի ներկայությունը դպրոցում կամուրջ է դառնում, որ խնդիրներն ավելի արդյունավետ լուծում ստանան: Պատահում է, որ ուսուցիչը վրդովվում է աշակերտի պահվածքից և հոգեբանի դիտարկումների շնորհիվ է, որ մեկ այլ տեսանկյունից է մոտենում հարցին ու պարզում, որ այն ավելի հեշտ լուծելի էր, քան ինքը պատկերացնում էր: Խաչիյանը վստահ է, որ չկան վատ աշակերտներ. ամեն մարդու մեջ կարելի է հենակետ բացահայտել ու ոգեշնչել նրան:

Հոգեբանի գործառույթների, մինչև այժմ գրանցված հաջողությունների, անելանելի իրավիճակների և այլ հարցերի մասին է այս թողարկումը:
Comments 
In Channel
loading
00:00
00:00
x

0.5x

0.8x

1.0x

1.25x

1.5x

2.0x

3.0x

Sleep Timer

Off

End of Episode

5 Minutes

10 Minutes

15 Minutes

30 Minutes

45 Minutes

60 Minutes

120 Minutes

#69 | Հոգեբանը պիտի դերձակ լինի

#69 | Հոգեբանը պիտի դերձակ լինի

Ayb Educational Foundation